Գյումրիում անցկացվեց համապետական շաբաթօրյակ
Այսօր Գյումրիում համապետական շաբաթօրյակի շրջանակում, կազմակերպվեց լայնածավալ մաքրության և բարեկարգման աշխատանքներ։ Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան մեր համաքաղաքացիները, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետարանի հարյուրավոր աշխատակիցներ՝ փոխքաղաքապետեր Ավետիս Առաքելյանի եւ Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ։ Մաքրման աշխատանքներն իրականացվեցին քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մայր Հայաստանի տարածքում և մի շարք կոմունալ առումով ծանրաբեռնված վայրերում։ Մասնակիցները համախմբված ջանքերով մաքրեցին տարածքները աղբից, հեռացրեցին չորացած ծառի ճյուղերը, մշակեցին խոտածածկերը, ինչպես նաև բարեկարգեցին հանրային տարածքների շուրջը։ Քաղաքապետարանը շեշտում է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն բարելավել քաղաքի արտաքին տեսքն ու մաքուր միջավայրը, այլև խթանել բնակիչների համայնքային պատասխանատվության բարձրացումը։ Շաբաթօրյակները Գյումրիում շարունակական բնույթ են կրելու՝ քաղաքը դարձնելու ավելի մաքուր և բարեկարգ։