Գյումրին անտերության է մատնվել, աղբի մեջ կորած է, աշխատավարձ չեն կարողանում տալ. Ալեքսանյան (տեսանյութ)

«Միանշանակ Գյումրիի վիճակը շատ է մեզ անհանգստացնում, ու ևս մեկ անգամ պիտի ասեմ, որ խստորեն դատապարտելի է «Բալասանյան դաշինքի» այն վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ դրա պատճառով քաղաքային աշխատողներն աշխատավարձ չեն ստանում: Փաստացի քիչ է մնում, որ քաղաքը աղբի մեջ կորչի: Այդ ամենը մեզ համար խստորեն դատապարտելի է»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This