Գլոբալ տաքացումը օրերի երկարացման պատճառ է դարձել. հետազոտություն
Վերջին տարիներին գիտնականները մեր մոլորակի վրա օրերի տևողության աճ են գրանցել։ Մասնագետները պարզաբանել են, որ այս երևույթն առաջանում է իր առանցքի շուրջ Երկրի պտույտի արագության փոփոխությամբ։ Իսկ դա, իր հերթին, իր բնական պատճառն ունի:
Առայժմ բնական գործընթացներն օրը երկարացրել են ընդամենը մի քանի միլիվայրկյանով, գրում է Planet Today-ը։ Բայց սուբյեկտիվորեն դրանք ժամանակի ընթացքում լուրջ փոփոխություն են ընկալվում։ Մասնագետները նշում են, որ պատճառը գլոբալ տաքացումն է:
Phys հանդեսը պարզաբանում է. երբ սառցադաշտերը հալչում են, ջուրը բևեռներից շարժվում է դեպի հասարակած: Այդ մեխանիզմներն անդրադառնում են մոլորակի ձևի վրա՝ փոխելով այն։ Մասնավորապես, բևեռներում մոլորակի մարմնի որոշակի տափակացում է տեղի ունենում, ինչի հետևանքով Երկրի պտույտի արագությունը սկսում է դանդաղել:
Այս փոխակերպումների արդյունքն է դարձել այն, որ վերջին 20 տարիների ընթացքում օրվա տևողությունը աճել է 1,33 միլիվայրկյանով՝ հարյուր տարի առաջվա ցուցանիշների համեմատ։
Եվ սա սահմանը չէ, զգուշացնում են փորձագետները։ Ըստ գիտնականների կանխատեսումների՝ 21-րդ դարի վերջում այդ ցուցանիշը շուրջ 2,62 միլիվայրկյանով կաճի։ Այս փոփոխություններն արդեն ազդում են բոլոր հաշվողական համակարգերի աշխատանքի վրա, դրանց թվում՝ GPS նավիգացիայի: Դրանք նաև ազդում են ամբողջ Երկրի կլիմայի և երկրաֆիզիկական երևույթների վրա։