Գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ի հետ վերջի շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ
Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan֊ի ու Հովհաննես Հովհաննիսյան Hovhannes Hovhannisyan֊ի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները:
Այսպես, 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով #գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով:
Լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )