Գիտնականները տիեզերքում առեղծվածային լուսային ազդակի աղբյուր են հայտնաբերել
Ռուս աստղագետները հայտնաբերվել են չափազանց վառ, մինչ այս անհայտ, առեղծվածային լույսային աղբյուր, որը գտնվում է UGC 6456 գալակտիկայում եւ հեռու է Երկիր մոլորակից 14,8 միլիոն լուսային տարի։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Մասնագետները վերլուծել են արխիվային բազմաթիվ լուսանկարներ կապված UGC 6456 ULX-ի հետ, որոնք ստացվել են Chandra ռենտգենային աստղադիտարանից, եւ «Հաբբլ» աստղադիտակից եւ նկատել որոշակի փոփոխություններ, որոնք բավական արագ են տեղի ունեցել։ Նման օպտիկական եւ ռենտգենյան փոփոխությունները գիտնականները դեռեւս չեն կարողանում բացատրել, սակայն ճառագայթման ուժգնության տաանումն ունի այն լայնույթը, ինչ NGC 7793 P13-ում, որի կազմության մեջ կա նեյտրոնային աստղ։