Գիտնականները պարզել են՝ ինչպես է ցածր սեռական ակտիվությունն ազդում մարդու վրա

Գիտնականները պարզել են, որ կապ կա ցածր սեռական ակտիվության (11-ից պակաս սեռական հարաբերություն՝12 ամսում) և կանանց դեպրեսիայի միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Sexual Medicine (TJSM) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 20-ից 59 տարեկան ավելի քան վեց հազար ամերիկուհիներ։ Գիտնականները վերլուծել են մասնակիցների բժշկական տվյալները եւ խնդրել հայտնել սեռական ակտիվության հաճախականության մասին:
Փորձի մանսակիցների ընդհանուր թվից 1869-ը (30,84%) հայտնել է, որ սեքսով զբաղվել է տարեկան զրոյից մինչև 11 անգամ: Սեռական ակտի այս հաճախականությունը հետազոտողները նկարագրել են որպես ցածր: Հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ այս խմբի մասնակիցների մոտ դեպրեսիայի զարգացման ավելի բարձր ռիսկ է եղել, քան նրանց մոտ, ովքեր ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունեցել: Հարցման արդյունքները հաստատել են դա։
Հետազոտողները նշել են, որ այս կապը պահպանվում է նույնիսկ կրթության մակարդակը, ՄԶՑ (BMI) հաշվիչը, առողջական վիճակը, վատ սովորությունները և քնի հետ կապված խնդիրները հաշվի առնելուց հետո էլ, սակայն տատանվում է՝ կախված ամուսնական կարգավիճակից: Հետազոտողները ենթադրում են, որ ցածր սեռական ակտիվության և դեպրեսիայի միջև կապը կարող է երկկողմանի լինել: Նրանք պարզաբանել են, որ հազվադեպ սեքսը կարող է հոգեկան առողջության վատթարացման գործոն լինել, ինչպես դեպրեսիան կարող է հանգեցնել սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի։