Գիտնականները բացահայտել են ծովաբողկի հակաքաղցկեղային հատկությունները
Գիտնականները վաղուց էին նկատել, որ ծովաբողկը մարդու առողջության համար կարեւոր նշանակություն ունի։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծովաբողկը ունի որոշակի դետոքսիցիկ նշանակություն եւ նաեւ կարող է պայքարել քաղցկեղի դեմ։ Մասնագետները պարզել են, թե ինչ նյութեր է պարունակում ծովաբողկի արմատները եւ ըստ բուսաքիմիական այդ բաղադրիչների էլ մարդու առողջական վիճակի եւ հատկապես հակաքաղցկեղային ազդեցությունը բացահայտել։ Այս մասին հայտնում է МедикФорум-ը։ Ըստ հետազոտության, պարզվել է, որ ծովաբողկի արմատներն ունեն գլյուկոզինատներ, որոնք նաեւ բրոկոլիի մեջ են պարունակվում եւ նպաստում են օրգանիզմից ռադիկալ միացությունների հեռացմանը, ինչպես նաեւ ճնշում են չարորակ նորագոյացությունների զարգացմանը։ Մասնագետները նշում են, որ դրական արդյունքը զգալու համար բավարար է մեկ ճաշի գդալ ծովաբողքկը