Գիշերային պաշտոնանկություններ ՀՀ ոստիկանության համակարգում

Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության ներսում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, պետեր և այդ գործընթացը շարունակվում է։ Խոսքը բարձրաստիճան ոստիկանների մասին է, որոնք ազատվել են իրենց պաշտոններից, այդ թվում՝ Երեւանի ոստիկանապետը:

Մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, սակայն նա մեր հարցերին չպատասխանեց: Հավելենք սակայն, որ մեծ թվով ազատումներ են եղել այս գիշեր և առաջիկայում այլ փոփոխություններ ևս կլինեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )