Գինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համար

Քովիդ-19»-ի դեմ դեղամիջոցը, որը պատրաստվում է հակամարմինների հիման վրա, կսկսեն զանգվածաբար օգտագործել մինչև 2022 թվականի վերջը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Այո, ցավոք, այո: Այդ դեղամիջոցն, ամենայն հավանականությամբ, լավագույն դեպքում, կյանքի կկոչվի հաջորդ տարվա վերջին»,- ասել է Գինցբուրգը:

Նա ավելի վաղ հաղորդել էր, որ Գամալեայի անվան կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների բուժման համար դեղամիջոց է մշակում հակամարմիններից: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները նախատեսում են սկսել հունվարին և ավարտել 3-4 ամսից

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )