Գերմանիան ռուս երկու դիվանագետներին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Բեռլինը Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել Վրաստանի քաղաքացի Զելիմհան Խանգոշվիլիի սպանության գործի պատճառով, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը:
«Պետական պատվերով այս սպանությունը, ինչպես այսօր հաստատվել է դատարանի կողմից, գերմանական իրավունքի և Գերմանիայի ինքնիշխանության ծանր խախտում է։ Մենք այդ պատճառով զրույցի հրավիրեցինք Ռուսաստանի դեսպանին», – ասել է նա լրագրողներին։
Բերբոկը Խանգոշվիլիի մահը անվանել է «Գերմանիայի իրավունքի և ինքնիշխանության խախտում»: Նրա խոսքով ՝ դա կբարդացնի երկրների երկխոսությունը։
Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է դիվանագետների արտաքսման պատասխան միջոցների մասին: Մոտ ժամանակներս գերատեսչությունը հայտարարություն կանի այդ կապակցությամբ։
Բեռլինի բարձրագույն դատարանն ավելի վաղ ռուսաստանցի Վադիմ Սոկոլովին (Կրասիկովին) մեղավոր է ճանաչել Գանգոշվիլիի սպանության մեջ և նրան դատապարտել ցմահ բանտարկության: Ինչպես կարծում է Գերմանիայի վերահսկողական գերատեսչությունը, հանցագործությունը կատարվել է «Ռուսաստանի կառավարության պետական գերատեսչությունների հանձնարարությամբ»: Ընդ որում, գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ սպանության կոնկրետ պատվիրատուն հայտնի չէ։ Պաշտպանությունը պնդել է, որ ապացուցողական բազան բավարար չէ։
Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը դատավճիռը որակել է ոչ օբյեկտիվ և քաղաքական: Նրա խոսքով ՝ դա ծանրացնում է երկրների առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Դիվանագետն ընդգծել է, որ այդ «ոչ բարեկամական ակտը» անպատասխան չի մնա: