Գերմանիան դադարել է լինել ամենապահանջվածը․ WAS

Գերմանիան դադարել է փախստականների շրջանում ԵՄ-ի ամենապահանջված երկիրը լինելուց։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը։
2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիան ապաստան տրամադրելու 65 495 դիմում է ստացել։ Ընդ որում, այն զիջել է միանգամից երկու երկրի՝ Իսպանիային և Ֆրանսիային։
Այդ պետությունների իշխանությունները ստացել են համապատասխանաբար 76 020 և 75 428 հարցում։ Ամենաքիչը՝ Հունգարիան և Սլովակիան, երկու երկրներն էլ ստացել են ավելի քիչ, քան հարյուր հարցումներ։