Գերմանիայի ապագա կանցլերը Ուկրաինայի ԶՈւ-ին կոչ է արել հարվածել Ղրիմի կամրջին

Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան պաշտպանական վիճակից և սկսեն ազդել մարտի դաշտում իրադարձությունների ընթացքի վրա։ Այս մասին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Taggesschau-ն։

Որպես ուկրաինական ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ քաղաքական գործիչը նշել Է Ղրիմի կամուրջը:

Share This