Գեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին, կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքոնիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ասյա Մ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Արսեն Գ-ի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած գծերի վերանորոգման գնացքին (Դրեզդեն)։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ասյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )