Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան հաշվում հրապարակված տեսանյութից:

Փայլանը նաև դիմելով Թուրքիայում գործող քաղաքական ուժերին, նախագահ Էրդողանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական շրջանակներին` կոչ է արել աջակցել հարցի կարգավորմանը:

Նա խոսքի ավարտին հայտարարել է, որ ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնել ցանկացած պատասխանատվություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )