Գարեջուր
Գարեջուր
Օրվալ գինի՝ իր բաժակով
Բելգիացիների ազգային խմիչքն է գարեջուրը, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Երկրում ստացվում է գարեջրի ոչ քիչ քան 400 տեսակ, որոնցից որոշները ունեն հին պատմություն։ Ազգային Բելգիական գարեջուրը խիտ է։ Բացի բնորոշ բաղադրիչներից՝ բելգիական գարեջրում ավելացնում են նաև բրինձ, շաքար, մեղր, միրգ։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր գարեջրագործ գարեջուրը լցնում է իր սեփական շշերում։ Ինչպես նաև յուրաքանչյուր տեսակ ունի իր հատուկ բաժակը[32]:
Գարեջրի որոշ հայտնի տեսակներ.
Լամբիկ – պատրաստվում է ինքնաեփման մեթոդով՝ բաց տակառներում, քանի որ համարվում է, որ Բրյուսելի օդում կա բակտերիայի մի տեսակ (միջատներ), որ տալիս է գարեջրին առանձնահատուկ համ
Կրիկ – լամբիկին ավելացնելով բալ (երբեմն հաղարջ, մալինա, ծիրան)` Բրյուսելի մերձակայքից
Գյոզ – լամբիկի մի քանի տեսակների խառնուրդ` տարբեր տարիքի։ Երբեմն նաև անվանում են «Բրյուսելական շամպայն»:
Տրապիստկական գարեջուր – գարեջուր, որ պատրաստվում է տրապիստկական վանականների կողմից։
Պանիր
Միջնադարում բելգիացի վանականները զբաղվում էին ոչ միայն գարեջրագործությամբ, այլ նաև պանիրների արտադրությամբ։ Հենց այս երկու ապրանքներն էին նրանց ապահովում գումարով։ Ամեն շրջանում արտադրվում էր ոչ քիչ քան պանրի երեք տեսակ։ Բելգիական պանիրները փափուկ են։ Ամենահայտնի տեսակներն են լիմբուրգերը, րեմուդուն, էրվը, ֆլորեֆը, մերեդսուն, օրվալը: Պանիրը հաճախ օգտագործվում է որպես աղանդեր։
