Գավառական քաղքենիությու՞ն, թե ես էլ իմ մոր տղեն եմ

Երբ երկիրդ պատերազմի ցնցումները դեռևս չի կարողանում հաղթահարել, իսկ էդ ցնցումները բարձրաստիճան պաշտոնյայի դմբ-դմբ հու է։ Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերի։ Նախորդ BMW-ն շահագործվում էր 2010 թվականից։ Կառավարությունն ասում է, որ նախորդ BMW-ի «ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն»։ Էստեղ ոչ թե պրիմիտիվ է հիմնավորումը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը 2015թ-ին իրեն պքտառոտում էր, որ պաշտոնյաները իրենց կարող են թույլ տալ անընդհատ փոխել իրենց շքեղ ամենագնացները, թոշակառուների թոշակը մի կոպեկ չի բարձրացել։Որ Նիկոլ Փաշինյանը իրարամերժ հայտարարությունների մեջ հազիվ թե բանական մարդիկ տրամաբանություն գտնեն՝նորություն չէ։ Ալեն Սիմոնյանը միշտ հայտնվում է անհարմար իրավիճակներում.գուցե պատճառներից մեկն էլ գավառական մեծամտությունն է, կամ լավ տղա դառնալու մոլուցքը…ինքը ավելի լավ կիմանա։Մեկ կղզիների շքեղություններից է օգտվում և իրեն բնորոշ քաղքենիությամբ ցուցադրում, որ իրենց ամեն ինչ է կարելի, իրենց համար սաղ լույսերը կանաչ են վառվում։ Ալեն իսկ դու գիտե՞ս BMW-ն ինչպիսի ծախսատար մեքենա է…լավ է, սաղ լավ է, դուք Երևան խոպան եք եկել։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )