ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱ
Հրապարակի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը ռուսական կողմի հրավերով այսօր մեկնելու է Մոսկվա` Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին և զորահանդեսին մասնակցելու:
Մեր աղբյուրի պնդմամբ, Ծառուկյանը այդ օրերին հանդիպումներ է ունենալու նաև ՌԴ քաղաքական, հասարակական տարբեր շրջանակների ու գործիչների հետ: Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն նա չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին: