Բոյ Ջորջը խոստովանել է, որ չնայած իր բոլոր ջանքերին, դարձել է իր հոր «գեյ տարբերակը»
Բոյ Ջորջը խոստովանել է, որ չնայած տարբերվելու իր բոլոր ջանքերին, նա դարձել է իր հոր՝ Ջերեմիայի «գեյ տարբերակը»:
The Culture Club-ի 63-ամյա աստղը, ում իսկական անունը Ջորջ Ալան Օ’Դաուդ է, բացահայտել է, որ ամեն ինչ արել է, որպեսզի չնմանվի իր հորը:
«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի չնմանվեմ հայրիկիս, բայց պարզվում է, որ ես ամենաշատն եմ նմանվել նրան. ես հայրիկիս գեյ տարբերակն եմ», – ասել է նա Turning Points փոդքաստում:
Լեգենդար երգիչը պատմել է, որ մանկության տարիներին իր ընտանիքում սեր չի եղել, ծնողները հանդուրժող են եղել, բայց շատ չեն հարգել միմյանց։
«Ես ուզում էի այն ամենը, ինչ ծնողներս չունեին… հատուկ սեր չկար… կար հանդուրժողականություն… ծնողներս պարզապես չէին հարգում միմյանց։ Այսպիսով, ես մեծացա՝ մտածելով, որ դա նորմալ է, որ բղավելն ու գոռալը սովորական բան է հարաբերություններում, և դա սեր է»