<<Հրապարակ>>. Բողոքի ակցիա՝ ընդդեմ նոր հակաքովիդային սահմանափակումների
Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարարության մոտ երեկ բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ հունվարի 1-ից նախատեսվող նոր հակաքովիդային սահմանափակումների։
«Ո՞նց կարող է մարդ հաց ուտելու համար ՊՇՌ թեստ անի կամ պատվաստվի։ 1050 դրամանոց թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է, հանցագործ է։ Մենք ինչքան ժամանակ է՝ մեզ ճղում ենք, որ սրանք գերշահույթ են հետապնդում։ Դուրս եկեք բոլորդ էս շենքից, եկեք, որ մեր հարցերին պատասխանեք, դուք մեր հարկերից աշխատավարձ եք ստանում, պարտավոր եք դա անել»,- ասում էին ակցիայի մասնակիցները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում