Բողոքի ակցիա՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց
«Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանդիպում են ակնկալում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։
«Եթե նա չցանկանա լսել մեզ, մենք ակցիան շարունակելու ենք։ Հետագա քայլերի մասին կհայտարարվի»,-նշեցին ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին նոր նախաձեռնության ստեղծման մասին։
Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։Երեկ արդեն ուսանողները ստացել են Գեղամ Գևորգյանի պատասխանը, իսկ ԵՊՀ գիտխորհրդի անդամների պատասխանը դեռևս չեն ստացել։
Գեղամ Գևորգյանի պատասխանը ստորև՝