Բոլիվիայի նախկին նախագահը մեկնել է Կուբա

Մեքսիկայում ապաստան ստացած Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մեկնել է Կուբա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այցի մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Ռոբերտո Վելասկոն։ Կուբայում նախագահ Մորալեսը կանցնի բուժզննություն։
Նշենք, որ Բոլիվիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տված Էվո Մորալեսը այժմ քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում եւ հեռացել է իր հայրենիքից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )