«Բնակիչները խաղաղ ապրելու իրավունք ունեն»․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։

Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։

Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։
Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.
Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։
Share This