Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից։

Դիմակ՝ բշտիկներից ազատվելու համար։ 2 ճաշի գդալ բնական յոգուրտը խառնեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի և 1 ճաշի գդալ քրքումի հետ։ Խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանք։ Քսեք բշտիկներին, 1 ժամ անց լվացեք ջրով։

Բանանով և մեղրով դիմակ` դեմքի համար։ Հասած բանանը մանրացրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր, լավ խառնեք, մինչև միասեռ զանգված ստացվի։  Քսեք դեմքին, թողեք, մինչև ամբողջությամբ չորանա` մոտավորապես 1,5 ժամ, լվացեք մեծ քանակի ջրով։

Վարունգով դիմակ։ Լավ լվացեք հալվեի մեկ տերևը, առանձնացրեք դոնդողը։ Հեռացրեք վարունգի սերմերը՝ առանց կեղևը հեռացնելու։ Օգտագործեք մոտավորապես նույն քանակով հալվե և վարունգ։ Նշված երկու բաղադրիչները մանր կտրատեք, մանրացրեք բլենդերով, ավելացրեք մեկ պարկուճ վիտամին E։ Քնելուց առաջ քսեք դեմքին, առավոտյան լվացեք մեծ քանակի ջրով։

Ձվի սպիտակուցը կիտրոնի համադրությամբ կօգնի մաքրել մաշկը։ Ձվի սպիտակուցը խառնեք քիչ քանակով կիտրոնի հյութի հետ, մի փոքր տաքացրեք, քսեք մաշկին՝ մերսելով 10 րոպե։ Լվացեք ջրով։ Բաղադրիչներից յուրաքանչյուրն օգտակար հատկություններ ունի, իսկ դրանց համադրությունն օգնում է արդյունավետ մաքրել և երիտասարդացնել մաշկը։

A, C վիտամինները, կալցիումը, մագնեզիումը, կալիումը, բջջանյութը, ամինաթթուները, հակաօքսիդանտները, հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններն արագ ազդում են մաշկի վրա, հեռացնում մահացած մաշկը և չեզոքացնում ազատ ռադիկալները։ Բացի այդ՝ նշված բաղադրիչները նպաստում են կոլագենի արտադրմանը, որը կանխարգելում է ծերացումը և նպաստում բջիջների վերականգնմանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )