ԲՀԿ ՇՄ կանանց կենտրոնի նախագահը՝ «Տիրամայր Հայաստանի» կրթօջախում, որտեղ եւ գտնվում է Հռոմի Պապի հանգստի սենյակը

Մեծ Պահքի շրջանում՝ Սուրբ Զատիկին ընդառաջ, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանն այսօր հրավերով հյուրընկալվել էր Քույր Արուսյակի և նրա հիմնած «Տիրամայր Հայաստանի» կրթօջախում: Քույր Արուսյակը Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի պատասխանատուն է, նրա գլխավոր աշխատանքային վայրն է նաև Վատիկանը : Գյումրիում գտնվող այս կրթահամալիրում սովորում են ծնողազուրկ, լքված, անապահով ընտանիքների երեխաներ:
ԲՀԿ ՇՄ կանանց կենտրոնի նախագահը պատիվ ունեցավ հոգևոր եւ հագեցած օր անցկացնել Քույր Արուսյակի եւ մյուս պատվելի միանձնուհիների հետ, մոտիկից ծանոթացավ կրթօջախի գործունեությանը, որտեղ գտնվում է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար հատկացված հանգստի սենյակը:
ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահը «Տիրամայր Հայաստանի» կրթօջախից վերադարձել է ոչ դատարկաձեռն․ Կրթօջախի կողմից ԲՀԿ առաջնորդ Գ․ Ծառուկյանին հոգևոր արժեք ունեցող նվեր են հանձնել:
Հ․Գ․
ՔՈՒՅՐ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՃՈՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԾԱՎՈՐՈՒՀԻ
Share This