<<Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ>>. Բլինկենն և Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել են իրադրությունն Իրանի շուրջ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Իրանի հետ կապված իրադրությունը:

«Քննարկմանը խոսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների կարևորության, պաղեստինա-իսրայելական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների մասին, մասնավորապես մեր այն դիրքորոշման, որ չի կարելի թույլ տալ Իրանին ունենալ միջուկային զենք»,- ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )