Բիշքեկում վատ եղանակին Պուտինին տեղափոխող օդանավի բարեհաջող վայրէջքի համար օդաչուներին կարկանդակ են նվիրել
ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչությունը բալով կարկանդակ է նվիրել եղանակային վատ պայմանների պատճառով Բիշքեկում բարեհաջող վայրէջք կատարած համար 1 օդանավի օդաչուներին: Այս մասին տեղեկանում ենք վարչության մամուլի քարտուղար Ելենա Կրիլովայի Instagram-յան էջից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ավանդույթ ունենք՝ բոլոր նրանց, ովքեր կյանքեր են փրկում, վարպետորեն կատարում են իրենց աշխատանքը և պարզապես լավ մարդկանց, որպես շնորհակալություն և գնահատանք, նվիրել լիովին անվճար ստեղծված մի բան, որը պատրաստվել է Գործերի կառավարման վարչության խոհարարների ձեռքով, այն է` բալով կարկանդակ»,- գրել է նա:
Կրիլովան նաև նշել է, որ «Ռոսիյա» հատուկ թռիչքային ջոկատի օդաչուները, որոնք զբաղվում են երկրի առաջին դեմքերի տեղափոխմամբ, «հրաշալի կերպով են իջեցրել առաջին օդանավը»:
«Եվ այն, որ ինչ տեղի ունեցավ, սովորական էր, և ոչ ոք կարծես ոչինչ չնկատեց, միայն նրանց շնորհքի ու վարպետության մասին է խոսում»,- հավելել է նա: