Բիբլոս բանկ Արմենիան միացավ Career city fest 2025 լավագույն գործատուների փառատոնին

Բիբլոս բանկ Արմենիան միացավ Career city fest 2025 լավագույն գործատուների փառատոնին յուրահատուկ կոնցեպտով՝ ինտերակտիվ լուսանկարչական տաղավարով: Պրոֆեսիոնալ լուսանկարիչը տրամադրում էր և՛ աշխատանքային, և՛ ժամանցային կադրեր: Բանկը կանգնած է տաղանդավոր երիտասարդների կողքին՝ զինելով նրանց ամենակարևոր գործիքներով ու ռեսուրսներով՝ ինքնավստահություն ներշնչող կարիերային խորհրդատվությունից մինչև պրոֆեսիոնալ դիմանկարներ՝ կատարյալ CV-ի համար։  Ներկայության նպատակը մեկն է ՝ ոգեշնչել, վստահեցնել և ուժ տալ երիտասարդներին իրենց ամբողջ ներուժով հանդես գալու կարիերայի յուրաքանչյուր փուլում:

Ֆոտոանկյունից բացի, մասնակիցներին դիմավորում էին Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցները՝ խորհուրդներով, հարցազրույցի պատրաստվելու լավագույն գիտելիքներով և Բիբլոս բանկ Արմենիայում աշխատանքի հնարավորություններով:

Նրանք նաև ներկայացնում էին առավելությունները, որոնք թիմակիցները ստանում են բանկում աշխատելով՝ ներառյալ կատարելագործման ու աճի բազմաթիվ հնարավորություններ, բենեֆիթների մեծ փաթեթ, անհատական բյուջե՝ յուրաքանչյուր աշխատակցի շարունակական կրթության, թիմբիլդինգի ու ժամանցի, առողջ աշխատանքային միջավայրի հուսալիության համար: Կրթությունը նաև բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է:

Share This