Բժիշկը հայտնել է շաբաթական մսի անհրաժեշտ քանակությունը
Медицина» ԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյթբերգի կլինիկա) բժիշկ-գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը «Газета.Ru»-ի հետ զրույցում նշել է շաբաթական մսեղենի անհրաժեշտ քանակությունը։ Ըստ նրա, մթերքի սպառումը պետք է սահմանափակել շաբաթական 500-600 գրամով:
«Մեծ քանակությամբ կարմիր մսի կանոնավոր օգտագործումը, հատկապես վերամշակված մսի, կապված է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի բարձրացման հետ: Քաղցկեղածին նյութերը կարող են առաջանալ միսը տապակելիս կամ ապխտելիս, ինչն այն նույնպես ավելի քիչ անվտանգ է դարձնում առողջության համար», – ասել է բժիշկը։
Սիրտ-անոթային համակարգի վրա բացասաբա սկարող է ազդել նաև մսի մեջ հագեցած ճարպերի բարձր պարունակությունը։ Բացի այդ, մեծ թվով նման ճարպերը նպաստում են խոլեստերինի մակարդակի բարձրացմանն արյան մեջ եւ հղի է աթերոսկլերոզի զարգացմամբ։
Բելոուսովն ընդգծել է, որ հատուկ վտանգ են ներկայացնում վերամշակված մսամթերքը, ինչպիսիք են երշիկեղենը եւ նրբերշիկը, քանի որ դրանք պարունակում են ավելացված կոնսերվանտներ եւ հագեցած ճարպեր:
«Ավելի լավ է ընտրել անյուղ տեսակներ, ինչպես նաև սննդակարգում ներառել սպիտակուցի ավելի շատ բուսական աղբյուրներ՝ հատիկաընդեղեն, ընկույզ և սերմեր։ Դա կօգնի նվազեցնել ռիսկերը և բարելավել ընդհանուր առողջությունը», – եզրափակել է բժիշկը:
Աղբյուր` Փաստինֆո