Բժիշկը զգուշացրել է գարեջրի և այլ ալկոհոլային խմիչքների վտանգի մասին
Վիրաբույժ, ուրոլոգիայի և ուռուցքաբանության մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Մարկ Գաձիյանը պարզաբանել է, որ այս երևույթի պատճառներից է ալկոհոլի բարձր գլիկեմիկ ինդեքսը, որը գերազանցում է շաքարի ինդեքսը։
Բժիշկը նաեւ նշել է, որ գարեջրի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել տղամարդկանց մոտ կանացի տիպի գիրության ձեւավորմանը։ Սա դրսևորվում է մեծացած որովայնի և կոնքերի, ինչպես նաև կրծքի մեծացման մեջ։
Գաձիյանը նաև ընդգծել է, որ ոչ միայն գարեջուրը, այլև ամռանը տարածված այլ ըմպելիքները, ինչպիսիք են գազավորված ըմպելիքները, էներգետիկ ըմպելիքները և փաթեթավորված մրգահյութերը, կարող են հանգեցնել անվերահսկելի քաշի ավելացման։
Բացի այդ, բժիշկը զգուշացրել է գազավորված ըմպելիքների վտանգավորության մասին, որոնք հաճախ պարունակում են E443 հավելումը։ Այս հավելումը կարող է գործել որպես թույն՝ բացասաբար ազդելով նյարդային համակարգի և ուղեղի վրա:
Եզրափակելով՝ Գաձիյանը խորհուրդ է տվել ավելի շատ խմել մաքուր ջուր ու բուսական թեյ, ինչպես նաև հրաժարվել շաքարով ըմպելիքներից։