Բժիշկը բացատրել է, թե ինչու է վտանգավոր մարկետփլեյսներից սննդային հավելումներ ձեռք բերելը

Մարկետփլեյսներում հայտնված, սունկ պարունակող կենսաբանական ակտիվ հավելումները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա և թունավորումներ: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է թերապեւտ Վիկտոր Լիշինը։

Բժիշկն ընդգծել է, որ սննդային հավելումները դեղամիջոցներ չեն, ուստի գործնականում չկա ուսումնասիրություն առողջության վրա դրանց ազդեցության մասին։ Նրա խոսքով՝ նման դեղամիջոցներ արտադրողները կարող են նյութեր ավելացնել տարբեր կոնցենտրացիաներում, ինչը ռիսկեր է ներկայացնում մարդկանց համար։

Օրինակ, սնկով սննդային հավելումներ ընդունելիս կարող է զարգանալ տեղային ռեակցիա՝ եղնջացան, ցան և Քվինկեի այտուց։ «Բացի այդ, դրանք կարող են առաջացնել մարսողական խնդիրներ ու թունավորումներ»,- հավելել է Լիշինը։

«Վտանգ կա նաև կոնկրետ անձի վրա բաղադրիչների անհատական ​​ազդեցության մեջ։ Որոշ մարդկանց համար նյութի 20 միկրոգրամը կարող է բավարար լինել կողմնակի ազդեցության առաջացման համար, իսկ այլ մեկը ոչինչ չեն զգա նույնիսկ 100 միկրոգրամից հետո: «Սա շատ անհատական ​​է»,- բացատրել է բժիշկը։

Share This