Բենզին իրացնող խոշոր ընկերությունների նկատմամբ ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել․ ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։

Անդրադառնալով բենզինի շուկայում իրականացված վերլուծություններին՝ նշել է․ «2024 թվականին հակամրցակցային համաձայնության հատկանիշներով վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել։

Արձանագրվել է, որ ընկերությունները ընդհանուր առմամբ գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են»։

Share This