Բաքվում ընթանում է TRACECA-ի քսանամյակի հոբելյանական կոնֆերանսը
Բաքվում ընթանում է Եվրոպա-Կովկաս-Ասիա բազմակողմ միջազգային տրանսպորտային պայմանագրի ստորագրման քսանամյակի հոբելյանական կոնֆերանսը։ Կոնֆերանսին մասնակցում են 13 անդամ պետությունների եւ երկու դիտորդ պետությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է «Ազերթաջը»։ Կոնֆերանսի ավարտին կընդունվի հատուկ հռչակագիր, կքննարկվեն կատարված աշխատանքների արդյունքները։