Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգեւոր հաղորդումները եթերից հանելունն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ Եկեղեցին սպառնալիք է իշխանության համար, նորություն չէ, սակայն պարզվում է, որ հոգեւոր հաղորդումներն էլ են դարձել սպառնալիք. այ սա նորություն էր, այն էլ Հանրային Ռադիոյի դեպքում։
Բանն այն է, որ Բաքվի ժամացույցը Հայաստանի Հանրային ռադիո բերած նոր տնօրեն Արմեն Քոլոյանը, ըստ համացանցում տարածված տեղեկության, նոր որոշում է կայացրել. համացանցային նյութն ուներ հետեւյալ բովանդակությունը. «Հանրային Ռադիոյի տնօրեն Քոլոյան Արմենը չի խրատվում, շեֆից երեւի նոր հանձնարարություն է ստացել։ Հիմա էլ որոշել է հոգեւոր-եկեղեցական հաղորդումները փակել։ Մայր Աթոռը, նույնպես, Հանրայինով հոգեւոր ծրագրեր ունի, եւ կարծում եմ՝ ամեն բան կանի այս քծնող անձը, որ այդ հաղորդումները փակելու կնքահայրը դառնա»։