Բաքուն և Երևանը առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում․ Բայրամով

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԹ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նա Դաութիին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի համակարգման ուղղությամբ, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն իբր «ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ»։

Share This