Բաքուն հրապարակել է ԼՂ կարգավորման հարցով իր <<կարմիր գծերը>>
Պաշտոնական Բաքուն հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ շարադրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ։ Այն հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում Բաքվի՝ Ղարաբաղյան կարգավորման մասով մինչ այս ունեցած պաշտոնական դիրքորոշման վերահաստատումը բոլոր առումներով․ փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ, կարգավորման քայլերի հաջորդականությոնը սկսվում է հայկական ուժերի դուրս բերումից, որին հետեւելու է արդեն Ղարաբաղի փոխանցումը Ադրբեջանին, փախստականների վերադարձը «հայրենի հողեր» եւ Ադրբեջանի կազմում ԼՂ հայ եւ ադրբեջանցի բնակչությունը խաղաղ ապրելու է։
Ուշագրավ է, որ ԼՂ կարգավիճակը որոշվելու է ըստ Ադրբեջանի օրենսդրության խաղաղ կամարտահայտմամբ, ինչը նշանակում է, որ այն կարող է ունենալ ինչ-որ ինքնավարության մակարդակ, բայց ոչ անկախություն։Փաստաթուղթը ներկայացվել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին, որի նիստը կայանալու է վաղը