Բաց նամակն է ՀՀ Նախագահ Ռ Քոչարյանին.Գրիշա Վիրաբյան
Կյանքի փորձից գիտեմ, որ դավաճանււթյուն տեսած մարդը ,ավելի սթափ է մտածում ու ավելի խոհեմ է դառնում:Գիտեմ,որ շատերը Ձեզ դավաճանեցին Ձեր համար ամենադժվար պահին ու գիտեմ նաև ,որ դավաճանված մարդը հետ գալով ու նորից նույն գործն անելով պատժում է դավաճաններին:Այս հարցում Ձեր և ժսղովրդի շահերը համընկնում են ,դա շատ կարևոր է մեր օրերում:Մեր օրերը նաև ունեն շատ կարևոր խորհուրդ:Դա այն է ,որ Դուք և Սերժը հասկացաք ,թե ինչքան դառն է իսկական ընդիմադրի հացն ու կյանքը:Նախագահական նստավայրից ընդիմությունը Ձեր համար իքի բիր էր ,Սերժի համար էլ հաճախորդներ կամ դատսրկ դհոլներ ,մինչդեռ իսկական հայերը միշտ փողոցում են եղել ու հիմա էլ փողոցում են:Ես եղել եմ ընդիմադիր ,տարիներ շարունակ իմ և ժողովրդ առաջ միշտ եղել է ,Ձեր կամ Սրժի կողմից փռված փշալար ու ոստիկանական բարիկադ:Ցավոք անցած տարիներին չգտնվեց մեկ ընդիմադիր առաջնորդ ,որը կանցներ այդ փշալարը և կառաջնւրդեր ժողովրդին:Հիմա ԴՈՒՔ ունեք պատմական առսքելություն ,այն է ,ընդունելով Ձեր սխալները ժողովրդի հատ միասին անցնելու այդ փշալարը կամ կառուցել ժողովրդի կամքի բարիկադը:Եթե ժամանակին ,Ձեր դեմ պայքարը տարվում էր սոցիալական կամ քաղաքական տարբեր անհամաձայնության հողի վրա ,հիմա հարցը վերաբերվում է Հայ ժողովրդի լինել չլինելուն,հիմա հարցը վերաբերվում է դավաճանությանը,որը կատարում է ներկա իշխանությունը:Լավ տեղյակ լինելով Ձեր քաղսքական և մնացած պոտենցիալին ,վստահ եմ ,որ դուք կարևորում էք պահի կարևորությունը և կարող էք դրական վերջաբանով ավարտել ու փակել այս մղջավանդը:Իմ ասածը այն չի ,որ Դուք կամ ժողովուրդը մտածի ,թե Դուք փողոցում պետք է կարգվեք Նախագահ կամ Վարչապետ,այդ հարցը լուծվում է ընտրություններով :Ով կլինի հաջորդ ղեկավարը ,ես չգիտեմ :Բայց հաստատ գիտեմ ,որ պարտավոր էք ժողովրդի հատ անցնելու այդ փշալարե բարիկադը ,հանււն Արցախի ու հանուն Հայաստանի
հարգանքներով Գ Վիրաբյան
Սա իմ բաց նամակն է ՀՀ Նախագահ Ռ Քոչարյանին