Բացառված է՝ իշխանության գործողություններում լինի բռնության գործիքակազմ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը և անձամբ ինքը ատելության խոսք է քարոզում, մասնավորապես, երբ նշել է ՝ պետք է վրեժ լուծենք ընդդիմադիրներից զինվորների համար, հայտնի հայտարարության ստորագրելու գիշերը և որ ընդդիմադիրները թիրախավորվում են, ասաց. «Կարող ենք տասնյակ և հարյուրավոր օրինակներ ցույց տալ, երբ ընդհակառակը իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում: ԱԺ նախագահի հետ ի՞նչ տեղի ունեցավ: Հայաստանում  վերջին 2.5 տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ նման բան տեղի չի ունեցել, և ես համոզված եմ, որ տեղի չի էլ ունենա»:

Նա ասաց, որ իշխանությունը ցանկություն էլ չունի թիրախավորելու ընդդիմադիրներին: «Իսկ որ մթնոլորտը երկրում պետք է լավացնել, ատելության խոսքը բացառել, այո, դա ակնհայտ փաստ է, դրա հետ ո՞վ կարող է վիճել, բայց դրա համար պետք են կոնկրետ գործողություններ և ոչ միայն իշխանության կողմից»,- ասաց նա և նորից հայտարարեց, թե իբր քաղաքական ուժերը չեն դատապարտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը:

«Ընդդիմությունը պետք է պատասխանի մեկ հարցի՝ այդ գործիքակազմըç որը ինքը չի դատապատել իր համար ընդունելի՞ գործիքակազմ է, թե ոչ, որովհետև այդ հարցի պատսխանից չափազանց մեծ բան է կախված: Կառավարության գործիքակազմի մեջ նման մտադություն չկա և չի կարող լինել: Ընդդիմութունը պետք է հստակ ասի՝ բռնությունն իր ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում, այստեղ է հարցի պատասխանը, եթե պարզվի ընդդիմությունը բացառում է բռնության կիրառումը, ուրեմն մենք այդ հարցը լուծված կհամարենք: Այդ դիսկուրսը դուրս կգա. կմնա սոցիալական ցանցում լուծել փոխադարձ շփման կուլտուրայի հարցը»,- նշեց նաա և հավելեց.

«Առաջինը՝ ես հայտարարում եմ, որ այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է,  որ մեր գործողություններում լինի այդպիսի գործիքակազմ, թող ընդդիմություն էլ հայտարարի՝ բռնությունը, զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, եթե բացառում է, ուրեմն մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև խոսելու, քննարկելու և համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )