Բացահայտվել է սովորություն, որը մեծացնում է շաքարախտի վտանգը
Բժիշկ և բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կալինկինը ռուսական «Ամենակարևոր բաների մասին» հաղորդաշարի եթերում բացահայտել է սովորություն, որը մեծացնում է շաքարախտի վտանգը։
Մասնագետը քնելու օպտիմալ ժամանակը նշել է ժամը 22-ից 23-ը [Մոսկվայի ժամանակով]։ «Եթե մարդը գիշերը ժամը 24-ից հետո գնում է քնելու, ապա շաքարախտի վտանգը մեծանում է 45 տոկոսով»,- զգուշացրել է սոմնոլոգը ուշ քնելու սովորության վտանգների մասին։
Ընդհանուր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն իր հերթին կոչ է արել պահպանել քնի գրաֆիկը, այդ թվում՝ հանգստյան օրերին։ «Ժամը 22-ից 23-ը քնելու համար ավելի կարևոր կանոն է վաղ արթնանալը», – հավելել է Կալինինինը: Նրա խոսքով՝ երբ մարդ երեկոյան շուտ է արթնանում, ունենում է «քնի ճնշում»՝ պառկելու և քնելու ցանկություն: «Որքան շուտ ենք վեր կենում, այնքան մեծ է լինում քնի ճնշումը, և մեզ համար ավելի հեշտ կլինի քնել», – ընդգծել է բժիշկը: