«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը մեկնաբանել է «Սևիլյայից» կրած խոշոր հաշվով պարտությունը

արսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի 8-րդ տուրի «Սևիլյայից» կրած խոշոր հաշվով պարտությունը (1։4)։

«Կփոխե՞մ արդյոք խաղային համակարգը։ Ես չէի ասի, որ խնդիրը դա է։ Մեզ համար շատ ավելի կարևոր է խուսափել կոպիտ սխալներից։

Կարող ենք շատ բաների մասին խոսել, բայց առաջին խաղակեսում վատ խաղացինք։ Ընդմիջումից հետո ամեն ինչ լավացավ․ մենք որոշ ճշգրտումներ կատարեցինք, իսկ հետո ամեն ինչ փոխվեց։

Ինչպես ասացի ՊՍԺ-ի դեմ խաղից հետո, այնպես էլ հիմա մենք պետք է դասեր քաղենք և դրական կերպով նայենք առաջ։ Միջազգային ընդմիջումից հետո մեր վնասվածք ստացած խաղացողները կվերադառնան, որոնց կարիքը շատ ունենք։ Բայց առայժմ պետք է հաշտվենք այս պարտության հետ։

Իհարկե, բոլորը վշտացած են այս պարտությունից, բայց մենք պետք է շարունակենք պայքարել մինչև մրցաշրջանի ավարտը։ Այո, մենք դժգոհ ենք պարտությունից, բայց օրվա վերջում դա ընդամենը մեկ խաղ է, և մենք պետք է շարունակենք առաջ շարժվել։

Սա՞ էր իմ ամենավատ խաղը «Բարսելոնայում»։ Ինձ համար ամենացավոտ պարտությունը Միլանում կայացած կիսաեզրափակչում էր՝ Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղը։ Հիմա պետք է ընդունեմ այս պարտությունը և դրականորեն նայեմ իրավիճակին»,– հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է գերմանացի մասնագետը։

Share This