«Բանկերի անունից կեղծ հայտարարություններ են ստացվում». ՆԳՆ-ն զգուշացնում է

ՆԳՆ-ից հայտնում են, որ վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։
Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում ՆԳՆ-ից անդրադարձել են կատարված հայաստանյան բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության մեխանիզմներին։ Առաջիկայում անդրադարձ կկատարվի այլ բանկերի հետ կապված հափշտակության նմանօրինակ հանցավոր մեխանիզմներին՝ դրանց տարածումը կանխելու նպատակով։