Բանավոր պայմանավորվածություններ չեն եղել. Փաշինյան
Բանավոր պայմանավորվածություններ չեն եղել։ Դրանից առավել անհեթեթություն դժվար է պատկերացնել։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կառավարության ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հնչեցրած մեղադրանքներին։
Պատգամավորը, մասնավորապես, նրան մեղադրեց բանակցային գործընթացում հակառակորդի հետ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանք գաղտնի պահելու մեջ։ Փաշինյանը վստահեցրեց, որ որեւէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունեցել։ Դրանից առավել անհեթեթություն դժվար է պատկերացնել»,-ասաց Փաշինյանը։