Բանակում զոհ ունենք

Այսօր շարքային զինծառայող է սպանվել Տավուշի զորամասերից մեկում, առայժմ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում։ Զինծառայողը 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ, հայտնում է Euromedia24.com-ը։

Ժամեր անց, իհարկե, ՊՆ-ը կհաստատի լուրը, ավանդաբար, ինչպես վերջին շրջանում, արդյո՞ք կտարածի ինքնասպանության վարկածը, թե՞ զինընկերոջ հետ կոնֆլիկտի պատճառը՝ որպես վարկած, կամ թե թշնամու կրակոցից է սպանվել։

Սպասենք ՊՆ հաղորդագրությանը։

Euromedia24.com-ի աղբյուրը հայտնում է՝ համենայն դեպս, դեպքը տեղի է ունեցել այսօր զորամասի տարածքում։

Share This