Բայց ֆսյո-ժե քյոլում ես, չէ՞
Ուրեմն վարչապետն ասում է, որ ընտանիքով փախել են Պետական Պահպանության Ծառայության իրենց պահպանող ու հսկող աշխատակիցներից ու մի քանի ժամ սեփական մեքենայով շրջել Երևանում:
ՀԱՐՑԵՐ)))
1. Այսինքն հնարավո՞ր է փախնել քո կյանքի համար ի պաշտոնե սեփական կյանքով պատասխան տվող մարդկանցից:
2. Այսինքն ՊՊԾ աշխատակիցները իրենց գործը լավ չե՞ն անում ու իրենց մեկ է, թե ու՞ր է անհետացել վարչապետը ընտանյոք հանդերձ:
3. Այսինքն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը տեղյակ չե՞ն եղել, թե ուր է վարչապետը:
4. Այսինքն եթե վարչապետը ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվեր, ո՞վ էր պատախան տալու:
5. Այսինքն ամբողջ անվտանգային համակարգը էշի ականջում մի քանի ժամ քնած էր, վարչապետն էլ հանգիստ շրջու՞մ էր քաղաքում:
Վարչապետ ջան, կարո՞ղ է քյոլում ես)) Ախպոր պես պռիզնատ արի, կամ ՊՊԾ-ից սկսած ԱԱԾ-յով վերջացրած հանի գործից բոլորին, մենք ըստ քո նկարագրածի ուրեմն չունենք էդպիսի ծառայություններ:
Հ.Գ. Բայց ֆսյո-ժե քյոլում ես, չէ՞)))