Բայդենն իշխանության վերջին ամիսներին կուժեղացնի Ուկրաինային ռազմական աջակցությունը. Բլինկեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը Դոնալդ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Նախագահ Բայդենը բացարձակապես հավատարիմ է ամեն օր՝ շարունակելու ամրապնդել այն ամենը, ինչ մենք անում ենք Ուկրաինայի համար, որպեսզի վստահ լինենք, որ նա կարող է արդյունավետորեն պաշտպանել իրեն ռուսական այս ագրեսիայից», – ասել է Բլինկենը:

Նա նաև ասել է, որ հյուսիսկորեական զորքեր ուղարկելը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար «կոշտ պատասխան» կստանա։

Իր հերթին Ռյուտեն նշել է, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմն իր ազդեցությունն ունի «գլոբալ մակարդակի վրա»։ Ուստի, Եվրոպայում անհրաժեշտ է մեծացնել ԱՄՆ-ի կողմից պաշտպանական արտադրությունը։

«Մենք պետք է ավելին անենք ծախսերի առումով, և մենք պետք է ավելին անենք, որպեսզի վստահ լինենք, որ Ուկրաինան կարող է հաղթել», – ասել է Ռյուտեն:

Share This