Բայդենը մտադիր է ԱՄՆ-ում դիմակների կրման համազգային ռեժիմ սահմանել
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ների գնահատմամբ, ընտրություններում հաղթանակ է տարել և մտադիր է մինչ իշխանության գալը երկրում կազմակերպել դիմակ կրելու համազգային ռեժիմ: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Fox News հեռուստաալիքին
Հեռուստաալիքն իր հերթին, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ քաղաքական գործիչը ծրագրում է հասնել դրան՝ «աշխատելով նահանգապետերի հետ», իսկ եթե նրանք հրաժարվեն, ապա «առանձին շրջանների հետ»:
Ըստ հեռուստաալիքի՝ Բայդենը կարող է բախվել նույն դժվարություններին, ինչ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հաճախակի թերահավատորեն էր վերաբերում դիմակների կրմանը, և ի տարբերություն Բայդենի, վարակվել էր կորոնավիրուսով:
ԱՄՆ նահանգների և շրջանների մակարդակով տեղական իշխանությունները հաճախ սեփական միջոցառումներն են իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ առանց դիտարկելու դաշնային իշխանությունների առաջարկները: Տեղական իշխանություններին հարկադրել Վաշինգտոնը չի կարող: