Բայդենը Իսրայելի վրա հարձակումը շփոթել է սեպտեմբերի 11-ի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումը Համաշխարհային Առևտրի կենտրոնի աշտարակների վրա ահաբեկչության հետ, որը տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Պետության ղեկավարը սխալը թույլ է տվել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Նա պատմել է, թե ինչպես է առաջին անգամ բարձրացրել Գազայի հատվածի քաղաքացիական օբյեկտներին հրեական պետության բանակի հարվածների հարցը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր զրույցի ժամանակ։
«Առաջին անգամ ես քննարկեցի քաղաքացիական օբյեկտները [Գազայի հատվածում] ռմբակոծելու մասին, երբ գնացի Իսրայել սեպտեմբերի 11-ից հետո (2001 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը – խմբ․)»,- ասել է Բայդենը:
Փաստորեն, նա նկատի ուներ հրեական պետություն իր այցը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի անդամները հարձակվեցին Իսրայելի վրա։