Բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ը և «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել «Mercedes», «Volkswagen Golf» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Share This