Բագրատ Սրբազան. Մեր ներքին կյանքում պարտության մեղավորը մեղքն է
«Ոչ ոք թող հավակնություն չունենա կյանքում, որ իր ելևէջումների մեջ մշտապես ունենալու է Ծաղկազարդի դրսևորումներ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամենշաբաթյա ուղիցցղ եթերում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի տոնի խորհրդին, Հիսուսին շուքով դիմավորելու, ապա նրան խաչելուն ու հարության հաղթանակին։
Նա կարևորեց՝ առանց հուսահատվելու, տրտմելու պետք է ընդունել խաչի տառապանքը, քանի որ դա անխուսափելու է, առանց այն հոգով ընդունելու հնարավոր չէ գնալ դեպի հաղթանակ։
«Մշտապես ասում եմ, մեր պարտությունների մեղավորը մեղքն է եղել, ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում։