Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում Է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման ռիսկերը. Շոյգու

Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում Է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման եւ թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այդ մասին, հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Իրադրության ապակայունացումն Աֆղանստանում ահաբեկչության եւ թմրանյութերի արտահանման ռիսկեր կստեղծի ՀԱՊԿ-ի պետությունների տարածքում»,-ասել Է Շոյգուն՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, որն անցկացվել Է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )