Արքայազն Ուիլյամը վարձել է այն փաստաբաններին, որոնք զբաղվում էին նրա մոր՝ արքայադուստր Դիանայի ամուսնալուծությամբ
Արքայազն Ուիլյամը լքում է իրավաբանական թիմը, որը տասնամյակներ շարունակ ներկայացնում էր թագավորական ընտանիքը։
Ուելսի արքայազնը փաստաբաններ է վարձել, որոնք զբաղվում էին իր մոր՝ արքայադուստր Դիանայ եւ Չարլզ թագավորից ամուսնալուծության հարցերով:
«Ուիլյամը ցանկանում է ինքնուրույն գործել: Նա չի ուզում շարունակել օգտվել իր հոր փաստաբաններից: Դա պարզ է: Նա ցանկանում է անկախ մարդ լինել», – հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով աղբյուրին:
Արքայազն Ուիլյամը հրաժարվել է Չարլզ թագավորի երկարամյա փաստաբանական թիմից՝ Harbottle & Lewis-ից և գործընկեր Ջերարդ Թիրելից, որը ներկայացնում էր արքայադուստր Դիանային այն ժամանակվա արքայազն Չարլզի հետ ամուսնալուծության ժամանակ:
Harbottle & Lewis-ը նաև ներկայացնում էր բրիտանական թագավորական ընտանիքին 2006 թվականին՝ News of the World-ի հեռախոսային հաքերային սկանդալի ժամանակ, որում պարզվեց, որ թերթը ներգրավված է եղել ապօրինի հաքերային հարձակման մեջ, որն ուղղված էր բարձրաստիճան գործիչների ձայնային փոստերին, այդ թվում՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարին: Գործը հանգեցրել է հրապարակման փակմանը։
Արքայազն Ուիլյամը նախկինում խոսել է այն մասին, թե ինչպես է ցանկանում իր սեփական դրոշմը դնել միապետության վրա։